23.11.2024
Արևմուտքն Իդլիբից ահաբեկիչներ է տեղափոխել Ուկրաինա. ՌԴ-ում Սիրիայի դեսպան
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի բախման. Լավրով

Եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, դա ուղիղ բախում կլինի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և դաշինքի միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։


«Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ հիմա ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է լինելու, մենք պետք է խաղաղապահներ ուղարկենք: Հուսով եմ, որ նրանք հասկանում են, թե ինչի մասին են խոսում, որ դա սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։


ՌԴ ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ Լեհաստանը կցանկանար հաստատվել Ուկրաինայի արեւմուտքում։ Նրա խոսքով՝ Լեհաստանի իշխանությունները հայտարարում են Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ այդ գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի ու դաշինքի ուղիղ բախման։ Եվ այս առումով նա նշել է, որ Լեհաստանի ներկայացուցիչները հայտնի են իրենց «ոչ ստանդարտ քայլերով», որոնք միտված են «մեծ փորձանք» հրահրելուն։


«Գումարած, չեմ բացառում, որ երբ խոսում են խաղաղապահների մասին, հավանաբար նկատի ունեն իրենց սահմանը՝ Ուկրաինայի արևմուտքը, գուցե ուզում են խաղաղապահներ բերել, Լվովում շտաբ հիմնել, հետո մնալ այնտեղ։ Նրանք նման մտքեր ունեին եւ ոչ միայն մտքեր, դա եղել է անցյալում»,- հավելել է Լավրովը։


Նա նաև նշել է, որ Արևմուտքը ձգտում է միջնորդական դեր խաղալ Ուկրաինայում, Ռուսաստանը դեմ չէ, բայց Մոսկվան ունի իր «կարմիր գծերը»։ «Արևմտյան երկրները ձգտում են միջնորդական դեր խաղալ, մենք դրան դեմ չենք, բայց ունենք բացարձակ հստակ կարմիր գծեր, որոնց մասին խոսում ենք երկար տարիներ: Հիմա միայն խոսելով հնարավոր չէ սահմանափակվել»,- ասաց ԱԳ նախարարը։