23.11.2024
ՆԱՏՕ-ի խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի բախման. Լավրով
prev Նախորդ նորություն

Ուկրաինայում հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցեր չեն բարձրացվել. Պեսկով

Դոնբասի ռազմական հատուկ գործողությանը Բելառուսի կամ այլ երկրների մասնակցության հարցերը ՀԱՊԿ-ի հարթակում չեն բարձրացվել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Որքանով ես գիտեմ, նման հարցեր ՀԱՊԿ հարթակում չեն բարձրացվել»,- ասել է Պեսկովը։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Բելառուսի ռազմական ծրագրերի մասին ավելի լավ է ճշտել նախագահ Լուկաշենկոյի վարչակազմից։


«Ինչ վերաբերում է Բելառուսի ծրագրերին, մենք լսել ենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները նման ծրագրերի բացակայության մասին, բայց ես՝ որպես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար, չեմ կարող խոսել Բելառուսի անունից։ Խորհուրդ եմ տալիս կապ հաստատել Բելառուսի նախագահի աշխատակազմի իմ գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։