23.11.2024
Ուկրաինայում հատուկ գործողությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հարցեր չեն բարձրացվել. Պեսկով
prev Նախորդ նորություն

Արցախում ավելի քան 30 հազար երեխա մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի. ՄԻՊ

Արցախում ավելի քան 30 հազար երեխա մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի: Այս մասին Twitter-ում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։


«Պատճառնե՞րն եք հարցնում, Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, սա ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,- շեշտել է Արցախի օմբուդսմենը։


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախ գազամատակարարումը` շատ ցուրտ եղանակային պայմաններում բնակչությանը զրկելով ջեռուցման կարեւոր ռեսուրսից։ Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի պահվածքը որակել է հումանիտար ահաբեկչություն։ Մինչդեռ հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հրամանատարի մակարդակով այս հարցով բանակցում է ադրբեջանական կողմի հետ։


Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը՝ կանխելու հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների անմիջական և անխոչընդոտ ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։