23.11.2024
Արցախում ավելի քան 30 հազար երեխա մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում

2022 թվականի փետրվարին հունվարի համեմատ ԵԱՏՄ-ի ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների ինդեքսը կազմել է 101,1 տոկոս, 2021 թվականի դեկտեմբերից՝ 102,1 տոկոս:


2022-ի փետրվարին 2021-ի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում գրանցվել է պարենային ապրանքների գների զգալի աճ (2,9%-ով)։ Ոչ պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 1,3%–ով, վճարովի ծառայությունների գները՝ 2%-ով։


2022-ի փետրվարին 2021-ի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում (3,5%-ով), Բելառուսում (3,2%-ով) եւ Ռուսաստանում (3,0%-ով): Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Ռուսաստանում (1,5%–ով) եւ Բելառուսում (1,2%-ով), վճարովի ծառայություններում՝ Բելառուսում (5,4%-ով):