24.11.2024
ՌԴ-ն ողջունում է խաղաղության նախապատրաստվելու Բաքվի և Երեւանի պատրաստակամությունը
prev Նախորդ նորություն

ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել անմաքս առցանց առևտրի սահմանաչափի ավելացմանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել առցանց առևտրի միջոցով ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման սահմանաչափը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը 200 եվրոյից մինչև 1000 եվրո ավելացնելու առաջարկին։


Այս մասին Խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Որոշում է կայացվել ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման սահմանաչափը հասցնել 1000 եվրոյի փոխադրողի կամ փոստային առաքանիներով ապրանքների համար, սահմանաչափը բարձրացվել է ժամանակավոր հիմունքներով՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ Եթե ծանրոցի արժեքը գերազանցում է այս գումարը կամ դրա քաշը ավելի քան 31 կգ, հարկ կլինի վճարել պատվերի արժեքի 15%-ի չափով տուրք, բայց ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ-ի դիմաց»,- ասել է Մալկինան։


Նրա խոսքով, ձեռնարկված միջոցը կօգնի աջակցել քաղաքացիներին, ովքեր անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում օտարերկրյա առցանց խանութներում, ինչպես նաև խուսափել ապրանքների պակասից։


Բացի այդ, ԵՏՀ Խորհուրդը որոշել է ընդլայնել դեղերի պարզեցված և արագացված գրանցման հնարավորությունները, ասել է Մալկինան։ Նա պարզաբանել է, որ ընդունված նորամուծությունները թույլ կտան դեղարտադրողներին նվազագույնի հասցնել կորուստները մատակարարման շղթաների խզումից։ «Որոշումը կհեշտացնի հիվանդների հասանելիությունը դեղամիջոցներին արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքի դեպքում, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական, բեկումնային թերապիայի եւ օրֆան դեղերի խմբերին»,- ամփոփեց հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը։