24.11.2024
Մենք անհանգստացած ենք. Զախարովան՝ Արցախում Բաքվի գործողությունների մասին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ողջունում է խաղաղության նախապատրաստվելու Բաքվի և Երեւանի պատրաստակամությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ սկսելու աշխատանքը խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ։


«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ նպաստելու նման բանակցային գործընթացին։


Բայց ինչ վերաբերում է դրա ավարտի հավանական ժամկետներին՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա այս պահին, կարծում եմ, վաղաժամ է խոսել այս թեմայի շուրջ»,- ասաց նա ճեպազրույցում՝ պատասխանելով VERELQ-ի թղթակցի հարցին:

Միաժամանակ ադրբեջանցի լրագրողների հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչումը, Զախարովան պատասխանել է.


«Ես հենց նոր պատասխանեցի այս հարցին։ Մենք ողջունում ենք պատրաստակամությունը, պատրաստ ենք աջակցել դրան։ Կողմերը, իհարկե, կլուծեն բոլոր հարցերը միմյանց միջև, կողմերին կտրամադրվի համապատասխան օգնություն Ռուսաստանից։ Դե, դա միանշանակ բանակցային գործընթաց է»: