25.11.2024
Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն դեռ չի նախատեսում հրաժարվել դոլարից ու եվրոյից և հաշվարկներում անցնել ռուբլու

Եվրասիական տնտեսական միությունը դեռ չի նախատեսում հրաժարվել դոլարից ու եվրոյից և ամբողջությամբ անցնել ռուսական ռուբլու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ճեպազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։


«Ոչ, դա նախատեսված չէ»,- ասել է Իյա Մալկինան՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք հրաժարվել դոլարից և եվրոյից 2022 թվականին և ԵԱՏՄ երկրների միջև հաշվարկներում ամբողջությամբ անցնել ռուսական ռուբլու։


«Մեր առջեւ խնդիր է դրված ընդլայնել եւ խթանել Միության երկրների ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ առեւտրի շրջանակներում հաշվարկներ կատարելիս, - ընդգծել է ԵՏՀ ներկայացուցիչը։ — Դա նախատեսված է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ներքին կայունության բարելավման միջոցառումների ցանկով, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից։ Եվ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ»։