25.11.2024
Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարության ուշադրությունն են հրավիրել ԼՂ-ում էթնիկ զտումների վրա
prev Նախորդ նորություն

Կրեմլը դրական է գնահատել խաղաղության շուրջ համաձայնության գալու Բաքվի և Երևանի նպատակը

Կրեմլը դրական է գնահատում և ողջունում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Դրական: Հասկանալի է, որ գործընթացը շատ, շատ տևական է լինելու, բայց առաջընթացը դեպի նման փաստաթղթի կնքումը շատ դրական փաստ է և ողջունելի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում այն լուրերը, որ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին: