Մեծ Բրիտանիան և Կանադան վերացնում են Թուրքիայի նկատմամբ սահմանված էմբարգոն
Մեծ Բրիտանիան հանել է Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտահանման սահմանափակումները, իսկ Կանադան պատրաստվում է վերացնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ էմբարգոն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս կապակցությամբ նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ լրջորեն փոխվել է դրական ուղղությամբ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի այս որոշումը դրական ազդեցություն կունենա թուրքական ավիացիոն արդյունաբերության եւ հինգերորդ սերնդի ազգային կործանիչների նախագծի զարգացման վրա։
Իր հերթին, թուրքական Agenda հեռագրային ալիքը հիշեցնում է, որ Կանադան արգելել է պաշտպանական բոլոր ապրանքների արտահանումը Թուրքիա, իսկ մինչ այդ արգելք է դրել թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի օպտիկայի մատակարարման վրա՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։
«Այս որոշումը ստիպեց Telemus Systems Inc-ին սնանկանալ, քանի որ կորցրեց իր հիմնական հաճախորդին՝ TUSAŞ-ին»,- գրում է հեռագրային ալիքը։