24.11.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստում ներկայացվել են Ադրբեջանի սադրանքները
prev Նախորդ նորություն

Արցախում` խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, խախտումներ չեն արձանագրվել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


"Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։


Ռուսական խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:


Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։


Պարեկություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:


Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են ականներից եւ չպայթած զինամթերքից տեղանքի ստուգումն ու մաքրումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել է 0.25 հա տարածք, վնասազերծվել է 1 պայթուցիկ նյութ:


Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 359.95 հա տարածք, 689.5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 258 պայթուցիկ նյութ:


Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը", - նշվում է ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: