ՀԱՊԿ-ը քննարկել է ռազմական բնույթի միջազգային թռիչքների կազմակերպումը
ՀԱՊԿ-ը քննարկել է կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի ավիացիայի կողմից միջազգային թռիչքների կազմակերպման բարելավման ընդհանուր մոտեցումները, միջազգային տարանցիկ թռիչքների թույլտվությունների միջգերատեսչական և միջպետական համակարգումը` կապված զենքի, ռազմական տեխնիկայի և գույքի փոխադրման հետ:
Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը ՀԱՊԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ապրիլի 5-6-ը Մոսկվայում, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում խորհրդակցություններ են անցկացվել ՀԱՊԿ անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների միջև՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների օդային տարածքում թռիչքների կազմակերպման եւ կատարման եւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների մասին» թեմայով:
Խորհրդակցություններին, որոնք անցկացվել են ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) կիրառման պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևի գլխավորությամբ, մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության (տեսակոնֆերանսի միջոցով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միացյալ շտաբն և ՀԱՊԿ քարտուղարությունը:
Խոսելով միջոցառման մասնակիցների հետ՝ գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլևը նշել է, որ Ղազախստանի հունվարյան իրադարձությունները ցույց են տվել միջազգային թռիչքների՝ ռազմական կոնտինգենտի, զենքի և ռազմական տեխնիկայի օդային փոխադրման հետ կապված խնդիրների արագ լուծման կարևորությունը՝ ապահովելու համար ներկայիս ճգնաժամային իրավիճակին արձագանքելու հնարավորությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի կողմից միջազգային թռիչքների կազմակերպման բարելավման ընդհանուր մոտեցումները, միջազգային տարանցիկ թռիչքների թույլտվությունների միջգերատեսչական և միջպետական համակարգումը` կապված զենքի, ռազմական տեխնիկայի և գույքի փոխադրումների հետ: