26.11.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ
prev Նախորդ նորություն

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը կարևորել է ՀՀ հետ երկուստեք հարաբերությունների զարգացումը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հանդիպել է Երեւանում գտնվող Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:


Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թվականի նոյեմբերին: Լիտվան մերձբալթյան միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:


Անուշ Բեղլոյանն ընդգծել է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում համագործակցության շարունակականությունը: Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել լիտվական կողմին՝ համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ու 44-օրյա պատերազմի ժամանակ նյութական ու բարոյական աջակցության համար: ԱԺ պատգամավորն ընդգծել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:


Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նույնպես նշել է երկուստեք հարաբերությունների զարգացման կարեւորությունը, խորհրդարանների միջեւ գործակցության ամրապնդումը: