16.03.2025
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կհամագործակցի նաև սահմանադրական բարեփոխումների հարցերում
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է. ոստիկանություն

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է: Այս մասին  հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:


«Հարգելի հայրենակիցներ


Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:


Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:


Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»,- հայտնում են ոստիկանությունից:


 

Սպանված հայ բանվորի եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցի զինծառայողներին ուղղությամբ. times.am
Հաջորդ նորություն next