19.04.2025
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են հումանիտար իրավիճակը Արցախում
prev Նախորդ նորություն

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության ապօրինի գործողությունները

Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ:

«Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:

Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից:

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը:

Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»,- ասված է հայտարարության մեջ:


 

ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար