23.11.2024
Քվեարկեք «Պատիվ ունեմ» կամ «Հայաստան» դաշինքներից որևէ մեկի օգտին. Վովա Գասպարյան
prev Նախորդ նորություն

Լույս է տեսել Սարգիս Վարագի Սարգսյանի մասին մենագրությունը

Հայրենական Մեծ պատերազմի 80-րդ տարելիցին ընդառաջ, որը նշվում է հունիսի 22-ին, լույս է տեսել «Անվանի  զինվորականը և տեսաբանը. Սարգիս Վարագի Սարգսյանի կյանքը և գիտական  ժառանգությունը» մենագրությունը:


Գրքի հեղինակն է պատմական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր,  Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Հակոբ Հարությունյանը:  Աշխատությունը պատմոմ է նախկին ԽՍՀՄ Զինված ոժերի պաշտոնաթող գնդապետ Սարգիս Սարգսյանի (1899-1981 թթ.) անցած ուղղուն և թողած գիտական ժառանգությանը:


Ընթերցելով այս ուշագրավ աշխատությունը, կարելի է տեղեկանալ, որ գրքի հերոսն արդեն 15 տարեկան հասակում ընդգրկվել է հայկական կամավորական ջոկատներում՝ մասնակցելով Առաջին աշխարհամարտին, ապա կռվել 1918թ. Սարդարապատի հերոսամարտում:


Արդեն խորհրդային շրջանում նա զբաղեցրել է մի շարք պատասխանատու զինվորական  պաշտոններ  նորաստեղծ Հայկական ԽՍՀ-ում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1942-1945թթ.) նա եղել է հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի 400-րդ հրետանային գնդի հրամանատարը: Գնդապետ Ս.Սարգսյանի հետ այս պատերազմին մասնակցել են նաև նրա ավագ որդին և դուստրը ամուսնու հետ, իսկ կրտսեր որդին այդ տարիներին աշխատել է Երևանի ռազմական գործարաններից մեկում: Պատերազմի ժամանակ գործած սխրանքների համար Ս.Սարգսյանն ու նրա զավակներ արժանացել են պետական ու կառավարական բարձր պարգևների:

Ոշագրավ է նաև, որ Սարգիս Սարգսյանին հարկ է համարել հին հայկական ռազմարվեստի ուսումնասիրության հիմնադիրը, քանի որ նրա գրչին է պատկանում «Հայ ռազմական արվեստի պատմությունից (Երևան, 1969 թ., «Հայաստան» հրատ. 219 էջ)» մենագրությունը, որը բաղկացած է 10 գլուխներից: Ժամանակագրորեն այն ընդգրկում է Հայկի և Բելի հանրահայտ  ճակատամարտից  մինչև  արաբական  առաջին՝ դեպի Հայաստան  կազմակերպված արշավանքները (մ.թ. VII դ. սկիզբը):

Ս.Սարգսյանի կյանքին և գիտական ժառանգությանը նվիրված պրոֆեսոր Հ.Հարությունյանի մենագրությունը բաղկացած է 4 գլուխներից: Առաջաբանի հեղինակն է հայկական բանակի հիմնադիրներից մեկը, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

Մենագրությունը հասցեագրված է ոչ միայն ռազմարվեստով զբաղվող մասնագետներին, այլ նաև ընթերցողների լայն շրջանակին: