23.11.2024
Նախագահ Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
prev Նախորդ նորություն

Հայտնի է Հայաստանում ամառային զորակոչի անցկացման ժամկետը

Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:


«Հայտարարել 2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2021 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:


Նախատեսվում է 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յություն անցած զինծառայողներին: