Օմբուդսմենը խոսել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կողմնակի ազդեցությունների մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատգամավորներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի կողմնակի ազդեցությունները:
Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում Արման Թաթոյանը քննադատել է սոցիալական ծառայությունների աշխատանքը, նշելով, որ այդ բացասական երևույթները կրում են համակարգային բնույթ։
Նա նշել է, որ քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն չի տրամադրվում իրենց կողմից բարձրացված հարցերի լուծման համար անհրաժեշտ պայմանների մասին, հաճախ համապատասխան ծառայությունների աշխատակիցները նույնիսկ խուսափում են գրավոր մերժում տալ, որտեղ պարտավոր են նշել պատճառները:
Մեծամասամբ այն քաղաքացիները, ովքեր փորձում են լուծել իրենց խնդիրները, վերածվում են թենիսի գնդակի՝ անցնելով մի ատյանից մյուսը՝ հարցը լուծելու ապարդյուն հույսով։
Թաթոյանը նշել է, որ նման իրավիճակի հիմքում ընկած են նաև կոռուպցիայի դեմ պայքարի կողմնակի ազդեցությունները։ Նա բացատրեց, որ եթե նախկինում համապատասխան ծառայությունների աշխատակիցները մոտիվացիա ունեին հարցը լուծելու կաշառք ստանալու հեռանկարով, ապա այժմ այդ մոտիվացիան չկա, ուստի ավելորդ անգամ լարվելու ցանկություն էլ չկա:
Այս համատեքստում ՄԻՊ-ը բարձրացրել է նման կողմնակի ազդեցությունների չեզոքացմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացման հարցը։