20.04.2025
ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
prev Նախորդ նորություն

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՔԿ բացատրություն տալու

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն բացատրություն տալու՝ Շուշիի դիրքերը լքելու մասով։


Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ քրեական գործ չի կարող լինել ու չի էլ կարող հարուցվել, իսկ այս ամենը ուղղակի խոսում է Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու նպատակի մասին:


"Դա կապված է նրա քաղաքական գործունեության հետ, հատկապես մի փուլում, երբ կա դիրքորոշում արտահերթ ընտրությունների հետ կապված",- հայտարարեց նա:  


VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերին Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ինքն ու իր ջոկատը որևէ դիրք չենք լքել, եղել են ամենածանր դիրքերում՝ ՊԲ հրամանատարի անմիջական ցուցումով։

Անահիտ Ավանեսյանը ՄԱԲՀ ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմավարական ուղղությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար