24.11.2024
Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՔԿ բացատրություն տալու
prev Նախորդ նորություն

Անահիտ Ավանեսյանը ՄԱԲՀ ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմավարական ուղղությունները

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021-ին իրականացվելիք ծրագրեր:


Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի արջև ծառացած հարցեր. սրանցից բացի քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից:


Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն: Հաշվի առնելով ոլորտում կատարված փոփոխությունները` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնությունից օգտվել ցանկացող քաղաքացիները շատ են ու պետությունն ամեն ինչ անում է ծրագիրն ընդլայնելու համար:


Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծրագրից կարող են օգտվել նաև զոհված զինծառայողների ընտանիքները:


Անդրադառնալով ժողովրդագրական ցուցանիշներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրանց վրա էական ազդեցություն է ունեցել ոչ միայն պատերազմը, այլև` համավարակը:


Հետպատերազմյան շրջանում հանրության մոտ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ առաջացած անտարբերությունն ուշացած, ցավոք, նաև մահվան դեպքերի առիթ է դառնում:


Այս համատեքստում Անահիտ Ավանեսյանը կարևորել է COVID-19-ի դեմ պատվաստումների դերը, քանի որ այդպիսով միայն հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան ու նվազեցնել մահվան ցուցանիշները, գոնե համավարակի առումով:


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ռազմավարական մի շարք ուղղություններում, որտեղ առանձնակի կկարևորվեն հոգեկան առողջության և ծերերի առողջության պահպանմանն ուղղված հարցերը: