22.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին
prev Նախորդ նորություն

Թուրքիան կշարունակի պաշտպանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ. Էրդողան

Թուրքիան կշարունակի պաշտպանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։ Այս մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի Անկարայում կայացած խորհրդակցական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով։


«Թուրքիան շարունակելու է պաշտպանել ճշմարտությունը նրանց դեմ, ովքեր ստում են այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին և այդ զրպարտությանը սատարում են քաղաքական պատճառներով», - ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


The Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ծրագրերի մասին:


Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը պաշտոնապես իր որոշման մասին կարող է հայտարարել ապրիլի 24-ին, երբ Հայաստանում կնշեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Թերթի աղբյուրներն ընդգծում են, որ Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ, որում չի հնչի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը։


Բայդենի նախորդը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, խուսափել է 1915 թվականի իրադարձություններին վերաբերող իր հայտարարություններում «ցեղասպանություն» բառը հիշատակելուց։ Բարաք Օբաման (2009-2017 թթ.), որի վարչակազմում Բայդենը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, նույնպես խուսափել է այդ սահմանումից:


2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ բանաձևեր են ընդունել, որոնցում 1915 թվականի ողբերգությունը բնութագրել են որպես Հայոց ցեղասպանություն։ Դա Անկարայի կտրուկ դժգոհությունն է առաջացրել։