24.11.2024
Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք. 7 մարդ մահացել է

Հայաստանում մարտ 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173 307-ի:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում առողջացածների թիվը 179 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 4085, փաստացի բուժվողներինը՝ 5194 (մեկ օրում ավելացել է 308-ով): Մեկ օրում արվել է 2992 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 742 038 թեստ:


Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3208 է:


Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4028-ի:Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 820 է: