Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում. փաստաբան
Փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը պարզաբանել է այն իրավիճակը, որը ձևավորվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը ՍԴ ուղարկելու ֆոնին.
"Իրավիճակը հետևյալն է.
1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց Գեներալ Գննդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ ՀԱԿԱՍՈւՄ Է Սահմանադրությանը:
2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հրամանագրի վերաբերյալ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ, դիմելու է ՍԴ:
3) Այսինքն, ըստ նախագահի առերևույթ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:
4) Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ...",- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու և դիմել Սահանադրական դատարան: Նախագահը, սակայն դիմում է Սահմանադրական դատարան ոչ թե վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդագիրը վիճարկելու հարցով, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: