24.11.2024
Պարտությունից կատաղած՝ ադրբեջանցիները մահակներով հարձակվել են հայ մարզիկների վրա (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Սարգսյանը մեկնում է Վիեննա. Ղարաբաղն ո՞ւնի խաղաղության շանս

Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Թեպետ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին, այնուամենայնիվ երկու երկրների ղեկավարների Վիեննայում մայիսի 16-ին բանակցությունների հնարավորության մասին հայտնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Շփման գծում վերջերս տեղի ունեցած բռնության սրման և լարվածության շուտափույթ նվազման անհրաժեշտության ֆոնին մենք կարծում ենք, որ եկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակը»,- նշել էին համանագախահները և հավելել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: Տեղեկատվությունը հաստատել էր նաև ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Իր հերթին, ԵԱՀԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ հանդիպումը կկայանա մայիսի 16-ին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննա այցի մասին ադրբեջանական մամուլը դեռ տեղեկատվություն չի հաղորդում: Նշենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Բեռնում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այս տարի հանդիպում են առաջին անգամ: Առաջիկա բանակցություններն ու քննարկումները, ըստ փորձագետների կանցնեն բավականին լարված, քանի որ դրանց նախորդել է ղարաբաղյան հակամարտության գորում «ապրիլյան պարետազմը»:

Զինված բախումներից հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին երեք պայմանների առկայության դեպքում՝ շփման գծում ողբերգական իրադարձությունների հետաքննությունների մեխանիմզի ներդրման, հրադադարի ռեժիմի խախտումների հետ կամպած միջնորդների հասցեական հայտարարությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի չձեռնարկելու երաշխիքների դեպքում:

Թեպետ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք Ադրբեջանին հետաքրքիր են, Երևանը հերքում է նման առաջարկների առակայություն: Հայակական կողմը հայտնում, որ առաջիկա հանդիպումը կարող են միայն ուղղված լինել զինված բախումների արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասների քննարկմանը և շփման գծում զինադադարի ամրապնդմանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկարավար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին իր ֆրանսիցիա գործընկերոջ հետ հանդիպմանը հասկացել էր տվել, որ Հայաստանն այս հանդիպումը դիտարկում է, որպես զինադադարի ամրապնդման մասին քննարկումների հարթակ: «Եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը», - ասված էր ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ։