24.11.2024
Սարգսյանը մեկնում է Վիեննա. Ղարաբաղն ո՞ւնի խաղաղության շանս
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Մինգեչաուրի ջրամբարում առկա խնդիրների մասին

Մինգեչաուրի ջրամբարում որոշակի խնդիրներ են առաջացել, ինչը «խիստ վտանգավոր» է: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության և բնական հարստությունների նախարար Հուսեինգուլու Բաղըրովը:

Նա հայտնել է, որ ջրամբարի հողային պատնեշներում ջրի հոսքեր են դիտվում, փոխանցում է report.az-ը: «Եթե այնտեղ ջրի մեծ հոսքեր սկսվեն, ապա կարող են լուրջ վտանգավոր խնդիրներ ծագել: Դա ավելի լավ գիտեն այդ պատնեշները կառավարող կազմակերպությունները», -ասել է նա:

Բաղըրովի խոսքով` ներկայում միջոցներ են ձեռնարկվում պատնեշներից ջրի արտահոսքերը վերացնելու ուղղությամբ, ինչը դեռ երկար ժամանակ կպահանջի:

Ջրամբարը սնում է Մինգեչաուրի ՀԷԿ-ին, որը տալիս է Ադրբեջանի էլեկտրաէներգայի պահանջի զգալի մասը: Ջրամբարի դիրքն այնպիսին է, որ եթե այն պահող պատնեշը փլուզվի, ապա Ադրբեջանի ամբողջ հարթավայրային մասը, որը նրա տարածքի կեսից ավելին է, կմնա ջրի տակ:

Հետաքրքիր է, որ ջրամբարի շուրջ առկա խնդիրների մասին ադրբեջանական այլ ԶԼՄ-ներում տեղեկություններ գտնել չհաջողցվեց: Միակ աղբյուրը՝ report.az է: Պետք է նշել, որ ջրամբարի հետ կապված խնդիրների մասին նշվում էր նաև նախորդ տարվա մայիսին: