24.11.2024
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Մինգեչաուրի ջրամբարում առկա խնդիրների մասին
prev Նախորդ նորություն

Վրաստանի պաշտպանության նախարար. ՀՀ-ը Թբիլիսիի ռազմավարական գործընկերը չէ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Գաբալայում կայացած Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ֆորմատով պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ ՀՀ-ի ընտրությունը պայմանավորում է Թբիլիսիի ու Երևանի համագործակցության մակարդակը՝ բարեկամական, սակայն ոչ ռազմավարական համագործակցություն, փոխանցում է «Грузия-Онлайн»-ը:

Նրա խոսքով, Վրաստանի նպատակը՝ եվրաատլանտյան ինտեգրացիան է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ պատճառով թուրք-վրացական հարաբերությունները ռազմավարական են, իսկ ՀՀ-ի հանդեպ այդպիսի պարտավորություններ չկան:

«Մենք ընտրություն չենք կատարում: Ես այս տարվա հունվարին եղել եմ Երևանում ու հայտարարել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական դաշնակիցներն են: Մենք աշխատում ենք ՀՀ-ի հետ, նա մեր հարևանն ու խնդիրներ չեն լինելու, սակայն մենք ասել ենք, որ գնում ենք դեպի ՆԱՏՕ: Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: ՀՀ-ը այլ ընտրություն է կատարել՝ մտել է ԵԱՏՄ, իսկ մենք այնտեղ չենք պատրաստվում գնալ: Դա նույնպես ազդում է ՀՀ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակի վրա՝ բարեկամանական, սակայն ոչ ռազմավարական համագործակցություն»,-նշել է նա:

Նա հավելել է, որ Վրաստանում բնակվում է բավականին մեծաքանակ հայ համայնք, այդ պատճառով ՀՀ-ի հետ հարաբերությունները Վրաստանի համար կարևոր են, ինչպես նաև Ադրբեջանի հետ կապերը:

Վրաստանի պաշտպանության նախարարի գաղափարը հատկանշական է, որ տեղ է գտել նաև այդ անդրկովկասյան հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում, որտեղ ՀՀ-ը հանդես է գալիս, որպես "լավ հարևան", իսկ Ադրբեջանը՝ "ռազմավարական դաշնակից":

Հատկանշական է, որ ոչ բոլորն են Վրաստանի քաղաքական էլիտայում համաձայն պաշտպանության նախարարի հետ: "Վրացական երազանք" կուսակցությունից պատգամավոր Թամազ Մեչիաուրին վստահ է, որ Վրաստանին ոչ ոք չի ընդունի ՆԱՏՕ, եթե նա չհրաժարվի Աբխազիայից ու Հարավային Օսիայից: Նա նշել է, որ այդպիսի պայմաններով ինքը դեմ է, որ Վրաստանն անդամացկցի Դաշինքին: