24.11.2024
Վրաստանի պաշտպանության նախարար. ՀՀ-ը Թբիլիսիի ռազմավարական գործընկերը չէ
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. շատ կարևոր, որ երկու նախագահները հանդիպեն

Վիեննայում այսօր նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը կոչ է արել Ալիևին ու Սարգսյանին ականջալուր լինել Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի կարծիքին:

«Այդ հանդիպումը հաստատում է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համատեղ ձգտումները անել այնպես, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնա բանակցային շրջանակներում: Նրանք հասկանում են Մինսկի խմբի համանախագահների ազդեցությունն աշխարհում և դժվար թե ցանկանան անել գործողություններ, որոնք համաձայնեցված չլինեն Մինսի խմբի հետ: Այս և այն կողմի փաստարկներին անհրաժեշտություն կլինի ականջալուր լինել», - նշել է Ժարիխինը, փոխանցում է «Коммерсантъ FM»-ը:

Ազգային ռազմավարական խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովը հայտարարել է, որ Ալիև-Սարգսյան հանդիպումից պետք չէ շատ բան ակնկալել, քանի որ Բաքվի և Երևանի հակամարտության հիմքում ընկած է տարիներ տևող խնդիրները:

«Շատ կարևոր, որ երկու նախագահները հանդիպեն: Տեսնենք, թե ինչպես են նրանք միմյանց հետ զրուցում, սեղմում միմյանց ձեռք և այլն: Այդ մանրուքները շատ դեպքում շատ բաների մասին են խոսում: Առաջին քայլը կարող է դնել իրավիճակի հետագա լիցքաթափման հիմքը: Սա լավ առիթ է, որպեսզի ԱՄՆ-ը ու ՌԴ-ը հերթական անգամ ցուցադրեն միասնական դիրքորոշում ղարաբաղյան հարցը կարգավորման համար», - նշել է նա:

Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ առաջին հերթին հետաքրքրված են Մոսկվան ու Վաշինգտոնը:

«Բախումների դադարեցման համար հիմքեր կան: Ինչ վերաբերվում է քաղաքական կարգավորմանը, ապա, այն նույնքան հեռու է, որքան 10, 15, 20 տարի առաջ: Դա շատ է խառնում խոշոր խաղացողների խաղաքարտերը, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է լրացնել Սիրիայի իրադարձությունները: Սա անցանկալի կլիներ և կարող էր դոմինոյի էֆեկտ առաջացներ: Կողմերը ցանկանում են խուսափել դրանից»,-նշել է նա: