23.11.2024
Փորձագետներ. շատ կարևոր, որ երկու նախագահները հանդիպեն
prev Նախորդ նորություն

ՌԴ-ը ու Իրանը հավելյալ բեռներ կներգրավեն «Հյուսիս-հարավ» միջանցքով

Ռուսաստանի և Իրանի երկաթուղային գերատեսչությունները պայմանավորվել են ամրապնդել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով հավելյալ բեռնափոխադրումներ ներգրավելու ու համագործակցությունն ամրապնդելու շուրջ:

Այդ մասին նշված է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության տարածած հաղորդագրությունում: Վերջինիս ղեկավար Օլեգ Բելոզերովը Թեհրանում հանդիպել է Իրանի քաղաքաշինության ու ճանապարհաշինության նախարար Աբբաս Ախունդիի, ինչպես նաև «Իրանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Մոհսեն Պուրսեյեդ Աղաիի հետ:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Կասպյան ավազանի տարածաշրջանում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում հավելյալ ծավալի բեռնափոխադրումներ ներգրավելու հարցը:

Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվել է հետագա համագործակցության հիմնական ուղղությունների մասին արձանագրություն, որի համաձայն՝ կողմերը կշարունակեն փոխգործակցել համատեղ նախագծերի, համագործակցության ամրապնդման և «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում հավելյալ բեռնափոխադրումներ ներգրավելու նպատակով:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կկապի ՌԴ-ի, Ադրբեջանի ու Իրանի երկաթգծերը: Նախնական փուլում տարեկան այդ միջանցքով նախատեսվում է արտահանել մինչև հինգ միլիոն տոննա բեռ, այնուհետև այդ թիվը հասնելու է տաս միլիոնի: