Հայաստանի քաղաքական և մեդիա ոլորտում սկսել են քննարկումները ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ: Այդ թեման նախկինում նույնպես քննարկման առարկա էր դարձել, սակայն այսօր խնդիրը ստանում է հատուկ ակտուալություն հակամարտության գոտում բռնությունների աննախադեպ աճի պատճառով:
Deutsche Welle-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը հայտարարել է, որ Երևանը երբեք դեմ չի եղել խաղաղապահների տեղակայմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ հակամարտությունն ամբողջությամբ և վերջնականապես լուծվի:
Չնայած Սարգսյանի որոշ լոյալությանն այդ հարցում, ՀՀ-ի ռազմա-քաղաքական ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ հայկական ուժերն ինքնուրույն են ապահովում անվտանգությունը հակամարտության գոտում և խաղաղապահների անհրաժեշտություն չկա: "Չորսօրյա պատերազմից" հետո, սակայն, ՀՀ-ում փաստորեն կրկին վերադառնում են այդ հարցին: Խաղաղապահների տեղակայման գաղափարն այս կամ այն կերպ աջակցություն է գտնում նաև ՌԴ-ի կողմից: Ինչպես նշել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, խաղաղապահների մուտքը հնարավոր է խնդրի վերջնական կարգավորման դեպքում:
Քաղաքագետ
Հրանտ Միքայելյանի խոսքով, խաղաղապահների տեղակայման հարցը քննարկվում է հիմնականում ԶԼՄ-ներում, քանի որ իրական նախադրյալներ Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու չկան: «Իհարկե մենք չգիտենք հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակությունը: Հնարավոր է, Երևանի ու Բաքվի վրա որոշակի ճնշումներ են գործադրվում, սակայն նախադրյալներ, որ հարցը շուտով կլուծվի չկան»,-նշել է Միքայելյանը
VERELQ-ի հետ զրույցում:
Գաղափարը դեռևս չհասունացած է համարում ռուսաստանցի ռազմական փորձագետ
Անատոլի Ցիգանոկը:
«Այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Պետք է հասկանալ, թե ինչ ուժեր են այնտեղ տեղակայվելու, ում օրենքների՝ ՀՀ-ի կամ Ադրբեջանի հիման վրա են նրանք այնտեղ տեղակայվելու: Պետք է լուծել ֆինանսավորման հարցը, խաղաղապահների քանակի հարցը: Շատ կարևոր է նաև, թե որ երկրներն են մասնակցելու այդ առաքելությանը: ՌԴ-ը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հասկանալի պատճառներով չեն կարող: Չեն կարող նաև այն երկրները, ովքեր շփումներ ունեն ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ: Շփումներ ասելով ես հասկանում են որևէ նորմատիվ ակտեր, իրավական և պայմանագրային բազա: Խաղաղապահ առաքելություն պետք է իրականացնեն բացառապես չեզոք երկրներ՝ Ֆիլիպինները, Նիդեռլանդները և այլն»,-նշել է Ցիգանոկը մեզ հետ զրույցում:
Նրա խոսքով, Ղարաբաղում վերջին բախումները լրացուցիչ խթան են հանդիսացել այդ հարցի քննարկման համար, սակայն առանց հարցի վերջնական կարգավորման, որն ենթադրում է նաև Ղարաբաղի կարգավիճակի, սահմանների, տարածքների, հանրաքվեի և այլ հարցեր, խաղաղապահների մուտքն անհնար է: "Այդ հարցը լուծվելու է ոչ այսօր, ոչ էլ վաղը", - եզրափակել է նա: