Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումները, կարող են լույս սփռել Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների և անդրկուլիսային ինտրիգների վրա: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վաղեմի քաղաքական հակառակորդներ՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպեց առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հանդիպման պատճառ է հանդիսացել ղարաբաղյան հակամարտության գոտում վերոնշյալ սրացումը:
Գործող և նախկին նախագահները քննարկել են բանակցային գործընթացում սպասվող զարգացումներն ու այդ մարտահրավերին ընդառաջ համազգային միասնության անհրաժեշտությունը: Մի քանի օր անց Տեր-Պետրոսյանը
iLur.am-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքիր միտք է հայտնել: Առաջին, նա հայտարարել է, որ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ և հավելել, որ նման բարդ ժամանակահատվածում անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ մեխանիզմներ մշակել առկա մարտահրավերներին դիմագրավելու համար:
Փորձենք առաջին նախագահի խոսքերը դիվանագիտական լեզվից վերածանել ավելի պարզ "մարդկային" լեզվի: Ըստ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, այսօր Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին դրված է Կազանի փաստաթուղթը: Այն, այս կամ այն կերպ կրկնում է հայտնի Մադրիդյան սկզբունքները:
Փաստաթուղթը բաղկացած է 14 կետերից, որոնք նախատեսում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշում, ինչպես նաև նրա շուրջ գտնվող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը Ղարաբաղին կապող միջանքի առկայություն: Այլ սկզբունքները նախատեսում են փախստականների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ, անվտանգության ապահովում և Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն, ինչպես նաև այդ համաձայնագրի կատարման համար անվտանգության միջազգային երաշխիքներ:
Ինչպես տեսնում ենք, խոսքը տարածքային զիջումների մասին է, որոնք այնքան ոչ պոպուլյար են ՀՀ-ում, իսկ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղում: Այն մասին, որ բանակցային սեղանին դրված են հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկություններ նշել է նաև ՌԴ ԱԳ նախարար
Սերգեյ Լավրովը:
Այսպիսով, չի բացառվում, որ ՀՀ-ին և նրա նախագահին բանակցությունների ընթացքում առաջարկվում են հենց տարածքային զիջումները՝ ժամանակավոր կարգավիճակի և վերջնական կարգավիճակի շուրջ հետաձգված հանրաքվեի փոխարեն: Միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով, մինչ այս հենց Ադրբեջանը չէր համաձայնվում տարածքներ կարգավիճակի դիմաց "բարտերին": Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ իրենց հասարակությանը դաստիարակել են ռևանշիստական ոգով, իսկ դրան զուգահեռ երկրաչափական պրոգրեսիայով ավելացրել են ռազմական բյուջեն:
Վերոնշյալի պատճառով Բաքուն չէր կարող ուղղակի համաձայնվել այդպիսի բարտերի: Անհրաժեշտ էր փոքրիկ հաղթական պատերազմ, կամ ինչ-որ բան, որ հնարավոր էր ԶԼՄ-ներին ցույց տալ և պետական քարոզչության ֆիլտրացիայով ներկայացնել որպես «պատերազմ» և «հաղթանակ»:
Քառօրյա պատերազմի ընթացքում, որի հետևանքով ադրբեջանական ԶՈւ-ներին հաջողվել է մեծ կորուստների շնորհիվ իր վերահսկողության տակ վերցնել մի քանի հարյուր քմ տարածք, այժմ սեփական հասարակությանը ներկայացվում է որպես հաղթանակ նոր պատերազմում: Աշխարհաքաղաքական բարտեր իրականացնելու համար Ալիևի մոտ վստահության քվե է առաջացել և այժմ նա չի խնայում շնորհակալության խոսքեր ՌԴ-ին հասցեին միջնորդական առաքելության համար:
Ինչպես հիշում ենք 90-ական թթ.-ին նմանատիպ բովանդակության բանակցությունները ՀՀ նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանի հանգեցրեցին պաշտոնի կորստի: Բանակցային սեղանին գտնվում էր փաստաթուղթ, որը ենթադրում է փոխզիջումներ ղարաբաղյան հարցում: Տեր-Պետրոսյանը փաստացի համաձայնվել է հակամարտության փուլային կարգավորմանը, որը նախատեսում էր տարածքային զիջումներ: Սակայն նրա դիրքորոշումը հանգեցրեց վարչապետ, ծնունդով Ղարաբաղից
Ռոբերտ Քոչարյանի, ՆԳՆ նախարար
Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար
Վազգեն Սարգսյանի հակազդեցությանը: Տեր-Պետրոսյանի ստիպեցին լքել պաշտոնը:
Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է իր վաղեմի ընդդիմախոսի հետ և կարելի է ենթադրել, որ գործող նախագահը ռիսկի է գնում կիսել իր նախորդի ճակատագիրը: Եվ զգալով այդ վտանգը՝ չի բացառվում, որ սահմանադրությունը փոխած և պետության ղեկավարի դերում վարչապետի կարգավիճակով կամ կուսակցապետի կարգավիճակով իշխանության մնալու ցանկություն ունեցող Սերժ Սարգսյանը ցանկանում է լեգիտիմացնել բանակցություններում իր զիջումները:
Հավանաբար երրորդ նախագահը որոշել է, որ այդ գործում ամենալավ հենարանը կարող է լինել միայն առաջին նախագահը, ով արդեն ունի նման վատ փորձ: Գործող իշխանության կողմից քաղաքական դաշտի տոտալ վերահսկողության, ընդդիմության թուլության պարագայում, փոխզիջումների լեգիտմացնելու ցանկությունը կարող էր տարօրինակ թվալ, եթե չլիներ մեկ կարևոր բայց:
Սերժ Սարգսյանը վերջին շրջանում դարձել է երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի քննադատությունների թիրախ: Նախկին նախագահն իր մարդիկ ունի իշխանության մեջ: Այսօրվա իշխանության ղեկին գտնվող շատ մարդիկ Ռոբերտ Քոչարյանի կադրերն են: Երկրորդ նախագահն ունի նաև զգալի ֆինանսական ռեսուրսներ, քանի որ հենց նրա իշխանության օրոք են տեղի ունեցել պետական սեփականության սեփականաշնորհման գործընթացները: Իր զգալի կապիտալով Քոչարյանը ցանկության դեպքում կարող է գործող իշխանությանը մեխ տհաճություններ պատճառել:
Օրերս էլ, մեկնաբանելով առաջին և երկրորդ նախագահների հանդիպումը՝ Քոչարյանը հասկացնել է տալիս, որ չի պատրաստվում միանալ այդ ֆորմատին, քանի որ նախկին և գործող նախագահների հանդիպումը չի օգնում պրակտիկ հարցերի լուծմանը: Դրանից հետո, Տեր-Պետրոսյանի քննադատությամբ հանդես եկավ նախկին ԱԳ նախարար
Վարդան Օսկանյանը, ով ԱԳՆ է ղեկավարել Քոչարյանի օրոք և այսօր էլ համարվում է նրա համախոհներից մեկը: Պատկերն ամբողջացրեց է նաև տեղեկատվական արտահոսքը, որն իրականացվել է քոչարյանամետ տեղեկատավական հարթակներից
Zham.am-ի միջոցով:
«Սենսացիոն նորություններ
Սերժ Սարգսյանի համար Մոսկվայից» աչք ծակող վերնագրով նյութում նշվում է, որ ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը դժգոհ է Սերժ Սարգսյանի գործողություններով, ով իբր ցանկանում է լուծել ղարաբաղյան հարցը ՌԴ-ի ձեռքերով: Ըստ հոդվածի, Պուտինը նեղ շրջապատում հայտարարել է, որ Սարգսյանը մեծ ստվերային եկամուտ ունի, իսկ Մոսկվայից էժան վարկեր է ուզում բանակի վերազինման համար: Նյութում նշվում է, որ Կրեմլում որոշել են, Սարգսյանն այսօր դարձել է նրանց համար թիվ մեկ սպառնալիք:
Մի կողմ դնելով այդ տեղեկության իսկությունը՝ այն հրապարակում է քոչարյանամետ կայքը, ինչը խոսուն է և ունի հստակ նպատակներ:
Կարելի է ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտությունը կդառնա Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու համար «կարմիր գորգ»: Ղարաբաղի թեման շարունակում է կենտրոնականը մնալ հայկական քաղաքականությունում և այն մեկ անգամ արդեն դարձել է 1998թ.-ի պալատական հեղաշրջման պատճառ: Քոչարյանը որոշել է, որ նույն գետը կարելի է մտնել նաև երկրորդ անգամ և միայն այն տարբերությամբ, որ այժմ նրան դիմակայում է Սարգսյան-Տեր-Պետրոսյան տանդեմը:
Այդ բազմաքայլ կոմբինացիայում կարող են որոշակի դրական տեղաշարժեր լինել Ղարաբաղի հարցում գոնե որոշակի կոնսենսուսի առումով: Սակայն այդպիսի քաղաքականացված հարցերում ամեն ինչ կարող է փոխվել մեկ գիշերվա ընթացքում, ինչպես դա եղավ 1998թ.-ին: Նման տեղեշարժը կխառնի բոլոր խաղաքարտերը և ղարաբաղյան "փազլը" անհրաժեշտ կլինի նորից հավաքել:
VERELQ