Ղարաբաղյան հակամարտությունն այն գործոնն է, որն իրոք կարող է մոբիլիզացնել հայկական հասարակությունն ու քաղաքական սպեկտրը՝ չնայած քաղաքական իշխանությունների նկատմամբ առկա դժգոհությունը: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ ներքաղաքական անհամաձայնությունները տեղի են ունենում Ղարաբաղում հարաբերական կայունության պարագայում: Իսկ երբ իրավիճակը լարվում է, հակառակը, տեղի է ունենում առաջնահերթությունների տեղաշարժ:
Ադիբեկյանի կարծիքը հաստատում են նաև այն հայտարարությունները, որ հնչել են Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների շուրթերից՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի պահին: Մասնավորապես ՀՀ առաջին նախագահ և ՀԱԿ առաջնորդ
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ անկախ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակից Ղարաբաղի վրա ռազմական հարձակումը կստանա հայ ժողովրդի համախմբված հակահարվածը:
Ինչպես նշել է Ադիբեկյանը, սոցհարցումները ցույց են տալիս, որ խաղաղ ժամանակ ղարաբաղյան հարցն ըստ իր կարևորության զբաղեցնում է վերջին հորիզոնականները: Ղարաբաղյան հակամարտության սրացման փուլում իրավիճակը փոխվում է: Դրանով էլ բացատրվում է այդքան մեծ քանակությամբ կամավորականների հոսքը դեպի Ղարաբաղ, ինչպես նաև Ղարաբաղին աջակցելու օգտին բազմաթիվ միջոցառումները:
«Մեր ժողովրդի պատմական հիշողությունը շատ ուժեղ է: Դրա համար նրանք շատ զգայում են ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումներին: Այդ զգայունությունը չեն կարողացել լռեցնել ոչ սոցիալական խնդիրները, ոչ քաղաքական տարաձայնությունները: Եթե անկախության 25 տարվա ընթացքում այդ զգացողությունը չի վերացել, ապա կարելի է պնդել, որ այն կպահնավնի նաև այսուհետ»,-նշել է Ադիբեկյանը:
Նրա խոսքով, հայերի հայրենասիրությունը բարձրացնում է նաև Ադրբեջանի գործողությունները, որի զինված ուժերը ռմբակոծում են բնակավայրեր, սպանում են անզեն ծերունիներին և կտրում են նրանց ականջները: «Հետախուզություն մարտով, որը Բաքուն իրականացրել է Ղարաբաղում ցույց է տալիս, որ ՀՀ-ը դեռևս ունի հզոր մոբիլիզացնող ներուժ, համախմբվելու և ագրեսորին հարվածելու կարողություն»,-նշել է Ադիբեկյանը:
Սոցիոլոգի լավատեսությունը չի կիսում քաղաքագետ Արմեն Բադալյանը: Նա նշել է, որ ներքին տարաձայնությունները, ՀՀ-ի իշխանություններից դժգոհությունները չեն վերացել, իսկ դեպի Ղարաբաղ կամավորականների հոսքը թելադրված էր առաջին հերթին մեծահասակաների ցանկությամբ այդ պահին լինել իրենց զինծառայող երեխաների հետ, որոնց այդ պահին գտնվում են խրամատներում:
«Իհարկե, մեդիաոլորտում, սոցցանցերում հզոր ալիք է բարձրացվել հօգուտ բանակի, նրա ղեկավարության, սակայն վստահ եմ, երբ իրավիճակը մի քիչ հանդարտվի երկրի քաղաքացիների և ընդդիմության մոտ իշխանություններին ուղղված բազմաթիվ հարցեր կառաջանան: Մեզ մոտ ոչ մի ունիկալ բան տեղի չի ունեցել:Փորձը ցույց է տալիս, որ արտաքին մարտահրավերների դեպքում ներքին հակասությունները մղվում են երկրորդ պլան»,-նշել է Բադալյանը մեզ հետ զրույցում: Նա նշել է, որ ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանում քարոզչությունն ավելի կոշտ էր և անգրագետ: