24.11.2024
Սերժ Սարգսյանը կորոնավիրո՞ւս է վարակվել
prev Նախորդ նորություն

Մեղրիի անցակետը արդիականացնելու համար կծախսվի 10,6 մլն եվրո. ՊԵԿ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել ՎԶԵԲ-ի հետ "Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրը" Վարկային համաձայնագրի վավերացմանը:


Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանը տեղեկացրել է, որ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 7–ին՝ ավելի քան 10,6 մլն եվրո: Նշված գումարի 50 տոկոսը՝ դրամաշնորհային միջոցներ են: Ծրագրի նպատակն է երկրի հարավային սահմանի հսկիչ անցագրային կետի արդիականացման եւ ընդլայնման ֆինանսավորումը։ Անցակետի արդիականացման և ընդլայնման նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են։


Մաքսակետի ընդհանուր մակերեսը կկազմի 8.7 հա, նախատեսվում է երկհարկանի վարչական շենքի կառուցում՝ 4000 քմ ընդհանուր մակերեսով, շենքի տանիքում կտեղադրվի 1500 քմ արևային էլեկտրակայան: Հսկիչ անցակետի տարածքում կկառուցվեն մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննության կորպուսներ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկողության կայան, մաքսային ձևակերպման կորպուսներ, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննության մասնաշենք և ուղևորափոխադրման ռենտգենային տեսազննման հրապարակ և այլ ենթակառուցվածքներ:


Մուտքի և ելքի ուղղությունները կապահովվեն 5 գծերով և 2 կշեռքով։ Կայանատեղիների ընդհանուր մակերեսը կկազմի 40 000 քառ. մ: Մաքսային կետը հագեցած կլինի լաբորատոր սարքավորումներով, ուղեւորատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի եւ մանր բեռների զննման համար ռենտգենոստելեւիզիոն սարքավորումներով, մարդկանց սկանավորման ռենտգենյան սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի ընթերցման սարքերով, փաստաթղթերի իսկության ստուգման սարքերով, բեռնատար մեքենաների տվյալների գրանցման սարքավորումներով եւ այլն: