24.11.2024
Մեղրիի անցակետը արդիականացնելու համար կծախսվի 10,6 մլն եվրո. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի իրադարձային համերգը հերոսական Տավուշում

Հիասքանչ բնություն, հատընտիր ծրագիր՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Արմեն Տիգրանյան, Չայկովսկի, աթոռներին ու շնորհակալ Բերդ համայնքի բնակիչներ, որոնց համար և կազմակերպվել էր «Թիկունքը՝մշակույթ» խորագրով համերգը սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:


Կազմակերպիչը՝ Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնն էր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հավատարիմ մնալով հիմնադրման առաքելությանն ու տեսլականին, շարունակում է ներկայացնել համաշխարհային երաժշտարվեստի ամենահեղինակավոր անուններին և Հայաստանը սիրելի դարձնել լեգենդար նվագախմբերի և երաժիշտների համար:

Փառատոնն, իր գործունեությամբ, համատեղեց մշակույթն ու քաղաքականությունը, օգտագործելով արվեստի «Փափուկ ուժը»` որպես երկրի կարևորագույն զենքերից մեկը: Մշակութային դիվանագիտության ամենավառ դրսևորումնհերից էին հայկական դրոշի ներքո փառատոնի կազմակերպած համերգները աշխարհի մեգակենտրոններում և ամենահեղինակավոր համերգասրահներում Նյու Յորքի Քարնեգի հոլ, Լոնդոնի Կադոգան, Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահ , Երուսաղեմի օպերային թատրոն, Բրյուսելի Բոզար, Տալինի Սուրբ Հովհաննես Տաճար և Վիեննայի Մուզիքֆերայնի Ոսկե Դահլիճ:


Համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Վարչապետն իր խոսքում նշեց, որ սա աննախադեպ համերգ է: «Սահմանամերձ Բերդ համայնքում չի հիշվում, թե վերջին անգամ երբ է եղել դասական երաժշտության համերգ: Մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում ուզում ենք, որ այսպիսի համերգներ լինեն ոչ միայն հրավիրատոմսերովՇ: Մենք ուզում ենք, որ Բերդում և այլ համայնքներում լինեն տոմսարկղներ և մարդիկ հերթ կանգնեն, ունենալով այդ վճարունակությունը և վճարեն համերգներին ներկա գտնվելու համար: այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր սահմանամերձ համայնքի ապրելակերպի ռազմավարական տեսլականը»:


Տպավորիչ այս համերգի կապակցությամբ աշխաչհահռչակ դաշնակահար, Հայաստանի և փառատոնի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի ուղերձից մի հատված. «Սիրելի բարեկամներ, թող երաժշտությունը լինի պատասխանն այն ռազմական ոտնձգություններին և անարդարությանը, որոնք իրականացնում են չարի ավերիչ ուժերը: Բարձրագույն արվեստի մեջ է հիասքանչ Հայաստանի և նրա խաղաղասեր ու հաղթանակած ժողովրդի ուժն ու ապագան»: