19.04.2025
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի իրադարձային համերգը հերոսական Տավուշում
prev Նախորդ նորություն

Հայ-գերմանական ֆինանսական համագործակցությունը կխորանա. պատգամավորները համամիտ են

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ֆինանսական համագործակցության համաձայնագրի վավերացմանը:


Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը շրջանակային փաստաթուղթ է, որի ստորագրումն ապահովում է իրավական շրջանակները, որոնք հիմք կհանդիսանան կողմերի համագործակցության եւ վարկային պայմանագրերի կնքման համար:


Փաստաթղթի համաձայն, Գերմանիայի կառավարությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ներգրավել KfW-ից ֆինանսական աջակցություն եւ վարկային միջոցներ մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար: Մասնավորապես, "կենսաբազմազանություն և կայուն զարգացում" ծրագրի գծով Հայաստանը կկարողանա ներգրավել շուրջ 23,2 մլն եվրո, "վերականգնվող էներգիայի զարգացում" ծրագրով՝ 20 մլն եվրո վարկ և ավելի քան 2 մլն եվրո ֆինանսական աջակցություն:


"Բնակարանային տարածքների ֆինանսավորում V" ծրագրով վարկերի ներգրավման հնարավորությունը կկազմի մինչեւ 20 մլն եվրո, ֆինանսական աջակցությունը՝ 375 հազար եվրո: "Գերմանահայկական հիմնադրամի միջոցով առևտրի խթանում" ծրագրի շրջանակներում վարկային միջոցների ներգրավման հնարավորությունը կկազմի 25 մլն եվրո, ֆինանսական աջակցությունը՝ 400 հազար եվրո:

Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար