24.11.2024
Էրդողանի հինգ ճակատները. Քրդերից մինչև ներքին ընդդիմություն
prev Նախորդ նորություն

Մամեդյարովն անհանգաստացած է. Ռուսական զինատեսակները կարող են հայտնվել Ղարաբաղում

ՌԴ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ, պետք է վերահսկի Երևանի կողմից գնվող զենքերը: Այդ մասին "Коммерсант" թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Մեկնաբանելով Բաքվի կողմից Մոսկվային հղված նոտան ՀՀ-ին զենքեր մատակարարելու հետ կապված՝ Մամեդյարովը նշել է, որ ՌԴ-ը հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ, մյուս կողմից իրենք ընդունում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի մատակարարել այլ երկրին այն զենքերը, որ վերջինիս անհրաժեշտ են: Նրա խոսքով, նոտայի բովանդակությունն այն է, որ ՌԴ-ը՝ ՀՀ-ին զենքեր մատակարարելոց հաշվի առնի այն հանգամանքը, որ դրանք չպետք է հայտնվեն "ադրբեջանական օկուպացված տարածքներում":

Մամեդյարովի խոսքով, այդպիսի առաքումներում առկա է վերջնական օգտագործողի սկզբունքը և եթե վերջնական օգտագործողը Հայաստանն է, ապա այդ հարցը դուրս չէր գա Մոսկվայի ու Երևանի երկկողմ հարաբերությունների շրջանակներից, սակայն երբ այդ զենքերը հայտնվում են "Ադրբեջանի օկուպացված տարածքներում", դա այլ հարց է, փոխանցում է Trend-ը:

Ադրբեջանը ՀՀ-ին զենքեր մատակարարելու հետ կապված բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին: РИА Новости-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ ՀՀ-ին ժամանակակից զենքեր առաքումը, այդ թվում հարձակողական, չի նպաստում հակամարտության կարգավորմանը: ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված համաաձայնագրով Մոսկվան 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Երևանին, որն օգտագործվել է զենքերի գնման համար: Հայաստանը ՌԴ-ից գնել է "Смерч", "Игла-С","Автобаза-М", ТОС-1А և այլ զինատեսակներ: