24.11.2024
Մամեդյարովն անհանգաստացած է. Ռուսական զինատեսակները կարող են հայտնվել Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Մեծ Քրդստան ստեղծելու ԱՄՆ-ի ուղենիշը կհանգեցնի Էրդողանի ու Վաշինգտոնի բախման

Թուրքիան դեմ է Սիրիայում որևէ նոր կառույցների ստեղծմանը և չի ընդունում միակողմանի գործողություններ, որոնք հիմնված են էթնիկ պատկանելիության վրա, փոխանցում է Рейтер-ը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին:

Նախօրեին հայտնի դարձավ, որ քրդերը Սիրիայի հյուսիսում դաշնություն են ստեղծում, որը մնալու է Սիրիայի կազմում: Այդ դաշնությունը կմիավորի տարբեր ազգային համայնքներ:

Արաբագետ Լեոնիդ Իսաևը հայտարարել է, որ սիրիական ռեժիմը ընկալում է Սիրիայի հիպոթետիկ դաշնայնացումը, որպեսի Սիրիայի կազմաքանդմանը տանող ճանապարհ: Դաշնայնացումը ենթադրում է երկրի տարբեր մասերին սեփական պետականության տարրերի փոխանցում, որոնք կարող են ակտիվանալ ցանկացած ճգնաժամային պահերին, փոխանցում է Эксперт Online-ը:

Արևելագիտական ուսումնասիրությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ավատկովը հայտարարել է, որ ինչքան ավելի հստակ դառնա ամերիկացիների ուղենիշը Մեծ Քրդստանի ստեղծման ուղղությամբ, այնքան կուժեղանա Անկարայի դիմադրությունը:

Նրա խոսքով, չի բացառվում որոշ ժամանակ անց քրդական ինքնավարությունը ռազմական պատասխան կստանա հյուսիսից: Ըստ նրա, Թուրքիան այդ կերպ իրենց թակարդը կգցի և հակամարտության մեջ կմտնի ամերիկացիների հետ, ինչը կարող է անգամ ավարտվել Անկարայում իշխանափոխությամբ, որը ձեռնտու է Մոսկվային: