Կասպշիկը կոչ է անում Նովրուզին և Զատիկին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մարտի 17-ին դիտարկում է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Այս մասին նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության մեջ:

«Ես երկու կողմերից էլ տեղեկատվություն եմ ստացել սահմանին տեղ գտած վերջին զարգացումների վերաբերյալ, եւ լսել եմ նրանց մտահոգությունները: Երկու կողմերն էլ ընդգծել են, որ գյուղերը շատ մոտ են գտնվում շփման գծին եւ որ խաղաղ բնակիչները շատ են տուժել հրադադարի ռեժիմի խախտումից»,-հայտարարել է Կասպրչիկը:

Այնուհետեւ, նա նշել է. «Նովրուզ բայրամի եւ Զատիկի մոտենալու կապակցությամբ երկու կողմին կոչ եմ անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալ սահմանին եւ շփման գծում որեւէ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել: Ես ցանկանում եմ օգտվել առիթից եւ տոների կապակցությամբ տարածաշրջանի ժողովուրդներին մաղթել ամենալավն ու բարին»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...