24.11.2024
Կասպշիկը կոչ է անում Նովրուզին և Զատիկին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Բաքուն խնդիրներ չունի ռուսական ՌԴ-ից ձեռք բերած զենքի դիմաց վճարման համար

Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ռազմական առաքումների դիմած վճարման հետ կապված խնդիրներ չկան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, այն տեղեկատվությունը, թե ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև այդ հարցի շուրջ ֆինանսական չլուծված խնդիրներ են առկա, սխալ է:

Նա նշել է, որ իրենք ամեն ինչ վճարում են պայմանագրերին համապատասխան: Առկա է դրանց իրականացման խնդիր՝ Ադրբեջան մատակարարվող զենքերը պետք է համապատասխանեն պայմանագրում ֆիքսված տեխնիկական չափանիշներին: Ըստ նրա, Դմիտրի Ռոգոզինը Բաքուն էր ժամանել հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան այդ չափանիշների հետ կապված և խնդիրները կարգավորված են, փոխանցում է "Коммерсант".

Մի քանի օր առաջ նույն "Коммерсант" հայտնում էր, որ Ադրբեջանի չի կարողանում վճարել պայմանագրերի համար: Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանի ու ՌԴ-ի ռազմա-տեխնիկական համագործակցությունը բարեհաջող զարգանում է: