24.11.2024
Մամեդյարով. Բաքուն խնդիրներ չունի ռուսական ՌԴ-ից ձեռք բերած զենքի դիմաց վճարման համար
prev Նախորդ նորություն

Ստամբուլում տեղի է ունեցել պայթյուն. որտեղի՞ց գիտեր ահաբեկչության մասին ԱՄՆ դեսպանատունը

Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիքլյալ փողոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի: Այդ մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը, գրում է РИА Новости-ն:

Նահանգապետը հաստատել է նաև տեղեկությունն այն մասին, որ Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունն իրականացրել է մահապարատ ահաբեկիչը: «Մահապարտը պայթեցրել է իրեն, այո՛, դա մահապարտ ահաբեկչի հարձակում է: Հինգ հոգի զոհվել է, այդ թվում՝ և ահաբեկիչը: Քսան վիրավոր գտնվում է հիվանդանոցում»,- ասել է Շահինը դեպքի վայրում գտնվող լրագրողներին:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԶԼՄ-ներում Ստամբուլի ահաբեկչության լուսաբանման հարցում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով բարձրագույն խորհուրդը:

Արգելքը վերաբերում է ուղիղ եթերով ահաբեկչության վայրը ցուցադրելուն, պայթյունի պահը և դրանից հետո տեղի ունեցած իրավիճակը հեռարձակելուն, այդ թվում՝ զոհերին ցուցադրելը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում՝ կենտրոնական Իսթիքլյալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ:

Վերջին ժամանակները Թուրքիայում տեղի ունեցան միանգամից մի քանի ահաբեկչություններ, որոնք տասնյակ մարդկանց կայքեր խլեցին հատկապես մայրաքաղաք Անակարայում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր կայքում նախազգուշացում էր հրապարակել՝ կոչ անելով իր երկրի քաղաքացիներին զգույշ լինել մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում։