24.11.2024
Բիզնեսը պետք է դառնա ԵԱՏՄ չորս ազատությունների շարժիչը. Տիգրան Սարգսյան
prev Նախորդ նորություն

Էրդողանի հինգ ճակատները. Քրդերից մինչև ներքին ընդդիմություն

Թուրքիան ստիպված է պայքարել հինգ ճակատներով: Սա նմանվում է դանդաղ ընթացքին դեպի աղետը: Անկարայի ահաբեկչություններից հետո թուրքական օդուժը հարվածել է քրդական դիրքերին և հայտարարել Իրաքի հյուսիսում 45 ահաբեկչի ոչնչացման մասին:

Թուրքիայի հարավում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Սա Թուրքիայի առաջին ճակատն է, որտեղ ամեն օր մարդիկ են զոհվում: Այդ երկրի նախագահ Էրդողանը հրետակոծում է սիրիացի քրդերին, նրանց քաղաքական կազմակերպությանը՝ Ժողովրդավարական միությունը, որոնց նա համարում է Քրդական բանվորական կուսակցության մասնաճյուղը:

Վերջին շրջանում Թուրքիայի նախագահը չի արել մի քայլ նեքին կամ արտաքին քաղաքականությունում, որով հնարավոր լինի հպարտանալ:

Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ թուրքական ղեկավարությունը հովանավորում է ջիհադականներին: Սա Թուրքիայի երկրորդ ճակատն է, որի մասին Էրդողանը լռում է՝ "Իսլամական պետությունից" նավթ գնելով: Էրդողանի որդին համարվում է այդ նավթի վաճառքի գլխավոր կազմակերպիչը, փոխանցում է Pravda.ru-ն:

Երրորդ ճակատը պայմանավորված է դեպի Թուրքիա Սիրիայից փախստականների մեծ հոսքով: Այժմ այդ փախստականների թիվը հասնում է մոտբ 2.7 միլիոնի: Նրանց թվում կարող են լինել նաև ահաբեկիչներ և սադրիչներ:

Չորրորդ ճակատը կապված է ՌԴ-ի հետ հակամարտությամբ, ռուսաստանցի օդաչուի սպանությունից հետո: Էրդողանը փորձել է Մոսկվային ներքաշել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ, սակայն դա նրան չի հաջողվել: Նրան խորհուրդ են տվել ինքնուրույն լուծել իր խնդիրները Վլադիմիր Պուտինի հետ:

Վերջապես հինգերորդ ճակատը կապված է երկրի ներսում ընդդիմության և այլախոհների դեմ պայքարի հետ: Թուրքիայում դատապարտվում են ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք բացահայտել են պետական առաքումները Ան-Նուսրայի գրոհայիններին: