Հայաստան լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք. վարչապետ
Հայաստան լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք։ Այս պահին հանրապետությունն ունի 100 այդպիսիք: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստ, բժշկական սարքերի, անհատական պաշտպանիչ պարագաների ձեռքբերման գործընթացը շարունակական է։ Նախատեսվում է նաև հավելյալ ձեռք բերել շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ:
«Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը»,- նշեց Փաշինյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած: