24.11.2024
Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպքեր են արձանագրվել. նախարար

Հայաստանում ևս կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր են գրանցվել: Այս պահին երեք քաղաքացու մոտ, որոնք երկու շաբաթ առաջ հիվանդանոցից դուրս էին գրվել, կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Նրա խոսքով, կրկնակի վարակվելու դեպքեր եղել են աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս արձանագրվեցին.

«Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են. նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց նրանք կրկին մեկուսացվել են, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի: Այժմ ակադեմիական մեծ դեբատ է ընթանում՝ արդյոք դա կրկնակի վարակ է, թե՞ օրգանիզմում եղել է վիրուսի ապակտիվացում, որը հետո նորից ակտիվացել է», - նշեց Թորոսյանը:


Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև կանխատեսումներին, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար։ Նա ենթադրեց, որ առնվազն մյուս գարնանից հետո կա՛մ վարակը աստիճանաբար կմարի և շատ քիչ շրջանառություն կունենա, կա՛մ կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում այսօր կա 2507 վարակակիր, 1071 առողջացած: Մահերի թիվը հասել է 39-ի: Ընդհանուր արվել է 24942 թեստ: