24.11.2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականում աձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք
prev Նախորդ նորություն

Ի՞նչ նպատակով է օգտագործվելու Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող 1.1 մլն դոլարը. մանրամասներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը մանրամասներ է հայտնել, թե COVID-19 համավարակի դեմ արդյունավետ պայարքարի համար գլոբալ աջակցության շրջանակում Երևանի տրվող գումարն ինչ նպատակով պետք է օգտագործվի:


Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար. ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:


Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1,1 միլիոն դոլարը կհատկացվի Հայաստանին։


Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով եւ հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման եւ արագ արձագանքման, վարակի վերահսկման եւ կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման եւ առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին»:


Նշենք, որ բացի Հայաստանից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն: