21.06.2025
Հիփոթեքային վարկերի գծով մայր գումարների մարումները կհետաձգվեն մինչև 6 ամսով. ԿԲ
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է գալիք ընտրությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: 


Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին:


Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը:


Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները:


Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:


 


 

Եթե ցանկանում եք վերադառնալ. Բելառուսի դեսպանությունը դիմում է քաղաքացիներին
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին