ԱԺ նախագահն ու պատգամավորները պարգևավճարները կհանգանակեն կորոնավիրուսի դեմ պայքարին
Լուսանկարը՝ Հետքի
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։
«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։
Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։
Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»,- գրել է Միրզոյանը։