24.11.2024
ՀՖՖ-ն հետաձգում է բոլոր մրցաշաշերը
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանն առաջարկում է քննարկել վարկերի վճարման ժամանակավորապես կասեցման հարցը

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը:


Մարուքյանն առաջարկում է առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը:

Պատգամավորը վստահ է, որ եթե այս միջոցառումները չձեռնարկվեն, ապա շատ լուրջ hարված կհասցվի անհատներին եւ ընկերություններին։


VERELQ-ը հիշեցնում է, որ Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում: 


На изображении может находиться: текст