24.11.2024
Փոքր երեխա ունեցող պատգամավորներին թույլատրել են բացակայել. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված խուճապ պարենային խանութներում չկա

Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում, դեղատները ստանում են, սակայն այն շատ արագ սպառվում է։ Այս մասին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի արտահերթ նիստից հետո լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:


Նրա խոսքով, դիմակների շուկայում նկատվում է գների իջեցում: «Հայաստանում բժշկական դիմակների լոկալ արտադրություն է նախաձեռնվել, սակայն արտադրության ծավալները այդքան էլ մեծ չեն»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է պարենային մթերքների հետ կապված խուճապին, ինչն առկա է մի շարք երկրներում, Գևորգյանն ասաց, որ արդեն իսկ հանդիպել է խոշոր առևտրային ցանցերի ղեկավարների հետ և հայաստանյան խանութներում խուճապ չկա․ «Երկու օր է քաղաքացիները մեծ ծավալի գնումներ են արել: Որևէ ապրանքի մասով դեֆիցիտ չկա»,-նշեց նա։