24.11.2024
Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը. այն արդեն կազմում է ավելի քան 483 դրամ
prev Նախորդ նորություն

Ձեռնարկվում են քայլեր Իտալիայում գտնվող քաղաքացիների ՀՀ վերադարձի ուղղությամբ

Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։


«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։