24.11.2024
Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Սինանյանը մանրամասնում է
prev Նախորդ նորություն

«Ոչ» քարոզչական կողմը մեկնարկում է վստահված անձանց կազմի համալրման գործընթաց. Մելիքյան

«Ոչ» քարոզչական կողմը մեկնարկում է վստահված անձանց կազմի համալրման գործընթացը:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմը որպես վստահված անձ ներկայացնելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 15-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել.


1. Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝


1.1. ընտրական գործընթացներում առկա փորձը,


1.2. վստահված անձ լինելու փորձը (այդ թվում՝ ներկացնող քաղաքական ուժի անվանումը),


1.3. կուսակցական պատկանելությունը (ի սկզբանե՝ մինչ օրս),


1.4. համառոտ աշխատանքային փորձը (ի սկզբանե՝ մինչ օրս):


2. Այն ընտրատեղամասերը կամ բնակավայրերը, որտեղ ցանկանում եք հանդես գալ որպես վստահված անձ:


3. Համառոտ Ձեր մոտեցումը հանրաքվեի դրված հարցին (2-3 պարբերությունից ոչ ավել)։


4. Կոնտակտային տվյալներ։


Միաժամանակ հայտնում ենք, որ վստահված անձանց աշխատանքը չի վարձատրվելու և իրականացվելու է բացառապես կամավորական հիմունքներով։