24.11.2024
Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման աշխատանքների ընթացքը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական սահմանապահ զորքերը Տավուշի հատվածում դիմել են սադրիչ գործողությունների. ՊՆ

Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։


Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է նա։