24.11.2024
Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Թող կարդան ու ընկալեն Սահմանադրությունը, նոր քննադատեն. Արմեն Սարգսյանը՝ քննադատներին

Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետև դրանում հստակ գրված է, որ ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը նշանակելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը:


Նրա խոսքով, եթե անգամ ինքը չստորագրեր, միևնույն է 3 օրից նշանակվելու էր.


«Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, ու մտածեն օրվա իրավիճակի մասին՝  դրանից հետո ես պատրաստ եմ քննարկել և իրենց հետ հանդիպել»,- ասաց նա:


Ի դեպ, Արմեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ քննադատողների մի մեծ խմբի հրավիրել է նախագահական, սակայն ոչ ոք չի եկել։


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին: